ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Սերբիային՝ պահանջելով փակել Sputnik-ը և RT-ն․ Սիմոնյան

Սերբիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցի նախագծում դատապարտվում է Բելգրադում RT գրասենյակի բացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի–Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եվրամիությունը շանտաժի է ենթարկում Սերբիային՝ պահանջելով փակել Sputnik-ը և RT-ն։
«ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Սերբիային՝ պահանջելով փակել Sputnik-ը և RT-ն։ Սերբիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցի նախագծում դատապարտվում է Բելգրադում RT գրասենյակի բացումը ու կոչ է արվում երկրի իշխանությանը կատարել Sputnik-ի ու RT-ի հեռարձակումը դադարեցնելու մասին Եվրամիության որոշումը», - գրել է Սիմոնյանն իր Telegram ալիքում:
Sputnik Սերբիան գրում է, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ հետագա բանակցությունները կախված կլինեն այն բանից, թե որքան արագ Սերբիան կսկսի պայքարել «ապատեղեկատվության և մանիպուլյատիվ հակաեվրոպական պատմվածքների» դեմ, կկարգավորի հարաբերությունները չճանաչված Կոսովոյի Հանրապետության հետ ու համաձայնության կգա ԵՄ արտաքին քաղաքականության հետ: Փաստաթուղթը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից, այնուհետև լիագումար նիստում։
RT-ի միջազգային մրցանակ. ընտրվել են հատուկ գործողության մասին լավագույն ռեպորտաժները
Վերջին տարիներին Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը գնալով բարդանում է։ 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում նշվում է ռուսական լրատվամիջոցներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում` փաստաթղթում գլխավոր սպառնալիքներն են Sputnik-ը և RT-ն: Արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ, ներառյալ ամերիկացի սենատորները և կոնգրեսականները, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ին մեղադրել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընտրություններին միջամտելու մեջ, բայց ոչ մի ապացույց չեն բերել: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները նման հայտարարությունները մերկապարանոց են անվանել։