Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կժամանի նորանկախ Հայաստան

Աբդել Ֆաթահ Ալ-Սիսի
Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին առաջին անգամ Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Սա առաջին անգամ է, որ անկախ Հայաստանն ընդունում է Եգիպտոսի նախագահին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:

«Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տարածաշրջանային պաշտոնական այցով առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Հստակ օրն ու օրակարգը դեռևս չենք կարող նշել, քանի, որ ներկայում քննարկման գործընթաց է նաև ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ։ Մեր կողմից սա շատ սպասված այց է և սրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում լուրջ աշխատանքներ են կատարվել 2022 թվականի նոյեմբերին, երբ ՀՀ նախագահն այցելել էր Եգիպտոս»,-ասաց Մարգարյանը:

Նշենք, որ նախորդ տարի Վահագն Խաչատուրյանը գտնվում էր Շարմ էլ Շեյխում` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսին (COP-27)։
Վարչության պետի խոսքով՝ Եգիպտոսի նախագահի այցը կայանալու է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի ջանքերի շնորհիվ։
Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում: