ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Քեռյանը հայտնեց Sputnik Արմենիային։
«Այո՛, երեկ հրաժարական եմ ներկայացրել։ Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,– ասաց նա։
Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմումի պատճենը։
«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունը` խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,– գրել է նա։
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին: