Անթալիայի մոտակայքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Անթալիա
Ստորգետնյա ցնցումները հստակ զգացվել են մի շարք քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքից ոչ հեռու 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը, էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում 41 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումները հստակ զգացվել են Անթալիայում, Ֆեթհիեում և Մուղլայի մարզի այլ քաղաքներում:
Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժեր էին տեղի ունեցել Թուրքիայի տարբեր հատվածներում։