Ադրբեջանը Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր է տարածում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում ԱԱԾ-ից խորհուրդ են տալիս զանգահարել 047-94-41-26 և 41-26 հեռախոսահամարներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում, հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։
Նշվում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում ԱԱԾ-ից խորհուրդ են տալիս զանգահարել 047-94-41-26 և 41-26 հեռախոսահամարներով։