Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման քանակով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը

Ավտոշուկա
Ընդհանուր առմամբ, Վրաստանից Հայաստան է ներկրվել 144,7 մլն դոլարի ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. 2022 թ.–ին Վրաստանից ավտոմեքենաների արտահանման քանակով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այս մասին գրում է aliq.ge–ն՝ վկայակոչելով BusinessPressNews-ին։
Ըստ տեղեկատվության, ընդհանուր առմամբ, Վրաստանից Հայաստան է ներկրվել 144,7 մլն դոլարի ավտոմեքենա։
«308,4 մլն դոլար ցուցանիշով` ներկրողների ցուցակի առաջին հորիզոնականում Ադրբեջանն է, երրորդ տեղում Ուկրաինան է` 119,8 մլն դոլար ցուցանիշով։ Հաջորդը Ղազախստանն է` 104,4 մլն դոլարով և Ռուսաստանը` 75,6 մլն դոլարով»,– ասված է հոդվածում։
Վրաստանը մեքենաներ է ներմուծել Ճապոնիայից, Գերմանիայից, Թուրքիայից և Կորեայից։ Բայց ամենամեծ քանակը ներկրվել է ԱՄՆ–ից` 833,2 մլն դոլարի ավտոմեքենա։
Պարբերականը գրում է նաև, որ 2022 թ.–ին Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին։ Նախորդ տարի Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ 2021–ին ներմուծվող ավտոմեքենաների ընդհանուր գինը 935,4 մլն դոլար էր:
Այսպիսով, 2021թ.–ի համեմատ ներմուծումները աճել են 73,1 տոկոսով: