ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Գևորգի Ավետիսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատվելու որոշում ինքն է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ինչ եմ արել ոլորտի համար` թող գնահատականը տան մասնագետներն ու հանրությունը, ինչ չեմ հասցրել անել` կարծում եմ` ինձնից հետո եկողները կանեն»,–գրել է նա։
Նա հավելել է, որ աշխատանքից ազատվելու որոշումն ինքն է կայացրել, ինչի առնչությամբ ավելացնելու բան չունի։ Իսկ թե ինչով է զբաղվելու, ժամանակը ցույց կտա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած անձանց։
Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2020-ի հոկտեմբերի 10-ին։