ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Տեղեկությունը հայտնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ըստ Հովհաննիսյանի` երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության որդեգրած բարեփոխումների հետևողական իրագործումը: