Քերոբյանն ու Կովալչիկը քննարկել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման հարցը

Վահան Քերոբյանը և Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկը
Քերոբյանը Գերմանիայում անդրադարձել է առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորության հարցն են քննարկել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկը, տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Վահան Քերոբյանը և Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկը
«Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները, գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները»,–ասված է հաղորդագրության մեջ;
Բացի այդ, առանձնացվել է ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման հարցը։
Վահան Քերոբյանը և Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկը
Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը Գերմանիայում մի շարք միջոցառումների է մասնակցել, պաշտոնական հանդիպումներ ունեցել։ Մասնավորապես, նա հանդիպել է նաև Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ, Համբուրգում մասնակցել է Եվրոպայում «Մանթաշյանց» գործարար միության առաջին մասնաճյուղի բացմանը: