ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 01։00-ից մինչև 05։00, Լոռու մարզի Պուշկինի թունելը փակ է լինելու, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
«Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է և տեղադրվելու է նորը։