ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) չեն կարող ապավինել Արևմուտքին և դրան պատկանող ֆինանսական մեխանիզմներին՝ դրանց անհեռատես քաղաքականության և խաբեության պատճառով: Այսպես է BRICS-ի ներսում հաշվարկների համար միասնական արժույթ ստեղծելու անհրաժեշտությունը պարզաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Արդեն ակտիվորեն աճում է ազգային արժույթների մասնաբաժինը BRICS-ի երկրների միջև հաշվարկներում։ BRICS-ի երկրներում արդեն հռչակվում են իրենց արժույթի ստեղծման վրա աշխատելու անհրաժեշտության նախաձեռնությունները: Պատճառը շատ պարզ է. չի կարելի ապավինել այն մեխանիզմներին, որոնք գտնվում են նրանց ձեռքում, ովքեր կարող են ցանկացած պահի խաբել, հրաժարվել իրենց պարտավորություններից», - ասել է նախարարը, ավելացնելով, որ նախ նկատի ունի ԱՄՆ դոլարը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շահերը պաշտպանելու ուղիներ փնտրել գլոբալիզացիայի մոդելի շրջանակում Արևմուտքի կողմից ստեղծված ու նրա կողմից կոպտորեն չարաշահվող մեխանիզմների գերիշխանությունից։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երեկ առաջարկել է մտածել ՄԵՐԿՈՍՈւՌ միասնական արժույթ ստեղծելու հնարավորության մասին՝ Միության ներքին հաշվարկներում օգտագործելու, կախվածությունը դոլարից նվազեցնելու համար։