Կիևին Leopard տանկերի մատակարարումը կազդի ՌԴ–Գերմանիա հարաբերությունների վրա. Պեսկով

Տանկ Leopard 2
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Արևմուտքի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները ցածր մակարդակի վրա են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ուկրաինային Leopard տեսակի տանկերի մատակարարումները ոչ մի լավ բան չի խոստանում ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերություններում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք, անշուշտ, հետք կթողնեն ՌԴ– Գերմանիա հարաբերությունների ապագայի վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կփոխվեն ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերությունները, եթե Բեռլինը հավանություն տա Կիևին Leopard տեսակի տանկերի մատակարարմանը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսի համաժողովում հայտարարել էր, որ Արևմուտքն Ուկրաինային զենք է մատակարարում, քանի որ «Ռուսաստանը պետք է պարտվի»:
Միևնույն ժամանակ, նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան մոտ ժամանակներս սպասել Leopard տանկերի մատակարարմանը։ նա նշել է, որ Բեռլինն այդ հարցում համագործակցում է ընկերների և գործընկերների հետ և միայնակ ոչինչ չի անում։