Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ

Կարեն Խաչանով
Խաչանովի մրցակիցը քառորդ եզրափակիչում հրաժարվել է հետագա պայքարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության (Australian open) կիսաեզրափակիչ է դուրս եկել։
Քառորդ կիսաեզրափակիչում նա հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստիան Կորդուին, որը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։ Խաչանովը հաղթել է 7:6, 6:3, 3:0 հաշվով։
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստն իր կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի լավագույն քառյակում։
Ավելի վաղ Խաչանովը, որը հայրական կողմից հայկական արմատներ ունի, «Australian Open»–ում 1/16-րդ փուլ դուրս գալուց հետո տեսախցիկի վրա գրել էր. «Արցա՛խ, պինդ մնա»։ Կիրակի օրը «Australian Open»–ի 1/8-րդի ժամանակ էլ, երբ հաղթել էր ճապոնացի թենիսիստ Յոսիխիտո Նիսիոկոյին, նա կրկին տեսախցիկի վրա գրել էր. «Շարունակիր հավատալ մինչև վերջ. Արցա՛խ, ուժեղ մնա»։