Իրանում խոստացել են կատարել կանանց ցանկությունը՝ ներկա լինել ֆուտբոլային խաղերին

Արխիվային լուսանկար
Այս թույլտվությունը ՖԻՖԱ–ի և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պահանջն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախարար Մանսուր Գանբարզադեն խոստացել է ամեն ջանք գործացրել, որպեսզի առաջիկայում կատարվի իրանցի կանանց ցանկությունը՝ ներկա գտնվել տղամարդկանց թիմերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղերին։
1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո կանայք զրկվել են տղամարդկանց մասնակցությամբ ֆուտբոլային խաղերին ազատ ներկա գտնվելու հնարավորությունից։
«Խոսք ենք տալիս, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ջանք կգործադրի, որպեսզի մեր երկրի կանանց այս արդարացի ցանկությունն առաջիկայում իրականանա», – Գանբարզադեի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Սպորտային պաշտոնյան կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն ընդգծել է, որ այս թույլտվությունը ՖԻՖԱ–ի և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պահանջն է և որ լիգայի մի շարք խաղերի (որոնք կանայք կարողացել են դիտել մարզադաշտում) անցկացման փորձը հաջող էր։
Այնուամենայնիվ, Գանբարզադեն ընդգծել է, մարզադաշտում կանանց ներկայությունը պետք է պատշաճ ձևով կազմակերպված լինի և Ֆուտբոլի ֆեդերացիայից բացի՝ համաձայնեցվի այլ ատյանների հետ։