ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 70-ամյա քաղաքացի Մ. Ղ.-ն։ Տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Տան նկուղում այրվել են կենցաղային իրեր (մոտ 8 քմ), և ջերմահարվել է մուտքի դուռը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շտապօգնության աշխատակիցները տուժած քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ ԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհը։
Գյումրիում տներից մեկում հրդեհ է բռնկվել