Դերասան Ստանիսլավ Սադալսկուն հիվանդանոց են տեղափոխել

Ստանիսլավ Սադալսկի
71-ամյա դերասանը հունվարի 25-ին պետք է մեկներ Մուրմանսկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Սադալսկին տեղափոխվել է Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց։ Նա գրառում է արել ինստրագրամյան էջում։
«Գիշերը շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց, տառապում եմ ապրումներից, ընկերների մահից, արյունը նոսրացնող դեղամիջոցներից... Առայժմ արյունահոսությունը չեն կարողանում դադարեցնել»,– գրել է նա։
71-ամյա դերասանը «հաճելիորեն զարմացել» է հիվանդանոցի «հիանալի» վիճակից։
Նա նշել է, որ վաղը պետք է մեկներ Մուրմանսկ։