Վահան Քերոբյանը կմեկնի Մոսկվա

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Էկոնոմիկայի նախարարը ՌԴ–ում կլինի հունվարի 24-ին և 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կմեկնի Մոսկվա Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան Մոսկվա գործուղելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է e-gov.am հարթակում։
Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 24-ից 25-ը։
«Վահան Քերոբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– ասված է որոշման մեջ։
Գործուղումից վերադառնալուց հետո Վահան Քերոբյանը պետք է եռօրյա ժամկետում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ ԱԳ նախարարություն։