Ռուսաստանում Էստոնիայի դեսպանը պետք է հեռանա երկրից մինչև փետրվարի 7-ը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն իջեցրել է Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik։ Ռուսաստանն իջեցնում է Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նշվում է, որ Էստոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք են հայտնել Տալլինի գործողությունների պատճառով:
«Ռուսական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանում և Էստոնիայում դիվանագիտական ներկայացուցչի մակարդակը իջեցնել մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարի»,- ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ–ում պարզաբանել են, որ դա պատասխան քայլ է Տալինի կողմից Ռուսաստանի դեսպանատան կազմի արմատական կրճատմանը՝ ընդգծելով, որ իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ էստոնական կողմի վրա է։
Էստոնիայի դեսպանին հանձնարարվել է լքել ՌԴ տարածքը մինչև փետրվարի 7-ը։
Նիկարագուան խզում է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները