Մոսկվայի օդանավակայաններում 30 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթերի ժամանակի փոփոխության պատճառը չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում այսօր 30 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել։ Այս մասին վկայում են «Яндекс.Расписания» կայքի տվյալները։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, իսկ չորս օդանավերի թռիչքները չեղարկվել են։ «Դոմոդեդովո»-ում 12 չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում 4 չվերթ է հետաձգվել։ «Ժուկովսկի» օդանավակայանում ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։
Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթերի ժամանակի փոփոխության պատճառը չի նշվում։
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը ձեռքի ուղեբեռ տեղափոխելու իր կանոնների անօրինականության մասին Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումից հետո կփոխի ուղևորների համար պահանջների ձևակերպումը: Միևնույն ժամանակ, լոուքոսթերի թռիչքներում ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի փոխադրման ընդհանուր մոտեցումը չի փոխվի: