Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է. Կլաարը` Պապիկյանին

Պապիկյանն ու Կլաարը հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական բաժնից։

«Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Պապիկյանն ու Կլաարը հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստում որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։
Հանդիպում ՀՀ ՊՆ–ում
Պն–ում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպում ՀՀ ՊՆ–ում
Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել էր, որ վերադառնում է Երևան հանդիպումներ ունենալու` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Կլաարը նշել է նաև, որ ԵՄ-ի նպատակը հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումն է։