ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված շուրջ 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք գտնվում են հաստատման տարբեր փուլերում։
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Դրանք դանդաղ գնում են առաջ, և մենք հիմա կառավարության ներսում փորձում ենք ինստիտուցիոնալ բանաձևերով, մեխանիզմներով այնպես անել, որ այդ ծրագրերը որքան հնարավոր է արագ անցնեն կառավարության որոշման մեխանիզմի միջով»,– ասաց Քերոբյանը։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, 2022թ–ի հունվար–սեպտեմբերին օտարարկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են 112 մլրդ 811 մլն դրամ, ինչը 2021թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ 23 մլրդ 883 մլն դրամով ավել է։