«ՀՀ գործարարները հրաժարվել են բիզնես օմբուդսմեն ունենալու մտքից». Քերոբյան

Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` գործարարները բավարարված են գերատեսչության աշխատանքով ու օմբուդսմենի կարիք չեն տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Գործարար համայնքը դեմ է բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը։ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երկար ժամանակ քննարկվել է ՀՀ–ում բիզնես օմբուդսմենի հարցը։ Բայց հենց նույն բիզնեսը ՓՄՁ խորհրդում որոշ ժամանակ առաջ հրաժարվեց այդ մտքից։ Իրենք ասացին, որ բավարարված են այն աշխատանքով, որ էկոնոմիկայի նախարարությունն է անում, և լրացուցիչ այլ օմբուդսմենի կարիք չեն տեսնում»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ ՀՀ ՄԻՊ գրասենյակում կա բիզնեսի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ստորաբաժանում։
Կառավարությանը ներկայացված 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան. էկոնոմիկայի նախարար
Նշենք, որ 2020թ–ի հունիսին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս ասել էր, որ բիզնես ոլորտի պաշտպանության առանձին գրասենյակի անհրաժեշտություն չի տեսնում:
Նա հայտնել էր, որ առանձին օմբուդսմենների գրասենյակների ներդրման վերաբերյալ քննարկում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հետ, և կան Հայաստանի վերաբերյալ զեկույցներ, որտեղ նպատակահարմար չի դիտվում ստեղծել այլ հարցերով օմբուդսմենների գրասենյակներ, որովհետև Հայաստանի նման պետությունների դեպքում դա համարվում է ռիսկային, քանի որ կարող է հանգեցնել ՄԻՊ հիմնական մարմնի թուլացման։
Բացի այդ, Թաթոյանն ընդգծել էր, որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կրկնող կառույց հիմնել:
«Արևածաղիկ չրթողները գնում են աշխատանքի». Քերոբյանը` նոր բացված աշխատատեղերի մասին