ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը «շատ վատ» փաստ է անվանել Ռուսաստանի Դաշնության պարարտանյութերի ուշացումը Եվրոպայի նավահանգիստներում:
Նա նշել է, որ բացի Պարենի համաշխարհային ծրագրով արտոնագրված միակ նավից, որը բեռով մեկնել է Մալավիի համար, «էլ նավեր չեն եղել, ինչը շատ վատ է»։
«Ամոնիակը, որը կարող էր արդեն հասած լինել, գտնվում է եվրոպական մի շարք նավահանգիստներում։ Թերագնահատում կլինի ասել, որ խնդիրը, որը մենք փորձում ենք լուծել, բարդ է», - ասել է Դյուժարիկը:
Նա ավելացրել է, որ դա նման է «կուբիկ–ռուբիկին», որտեղ ներգրավված են մի շարք խաղացողներ, լինի դա ԵՄ-ն, բազմաթիվ բանկերը, ընկերությունները, առաքիչները, ապահովագրական ընկերություններ։