ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Եվրամիության արտգործնախարարների խորհուրդն այսօր հաստատել Է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը: Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։
Իրանի դեմ ԵՄ-ի անհատական պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների։ Ըստ Եվրամիության` նրանք մասնակցում են երկրում բողոքի ակցիաների ճնշմանը:
Պատժամիջոցների ցանկում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադին։ ԵՄ-ում համարում են, որ նա իբր ստիպել է իրանցի մարզիկներին կարծիք չհայտնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և ուժայիններ։
Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային բաժանմունքները (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ)։