«Արևածաղիկ չրթողները գնում են աշխատանքի». Քերոբյանը` նոր բացված աշխատատեղերի մասին

Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարը չհերքեց, որ Հայաստանում բարձր է մնում ստվերային աշխատուժի տոկոսը։ Հստակ ցուցանիշներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. 2022թ–ին Հայաստանում շուրջ 47 000 աշխատատեղ է բացվել, գործազրկությունն էլ 18.6 տոկոսից իջել է մինչև 15.76 տոկոս։ Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս ցուցանիշները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դա ցույց է տալիս, որ արևածաղիկ չրթողները, այնուամենայնիվ, գնում են աշխատանքի»,– ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` աշխատանքը սկսել է գրավել նախկինում չաշխատող մարդկանց, քանի որ բարձրացել են աշխատավարձերը։
«Այն ընկերությունները, որոնք ցածր աշխատավարձ են տալիս, պետք է ձևեր գտնեն բարձր արտադրողական դառնալու և որակյալ կադրեր ներգրավելու համար»,– ասաց նա։
Քերոբյանը չհերքեց, որ Հայաստանում բարձր է մնում նաև ստվերային աշխատուժի տոկոսը։ Հստակ ցուցանիշներ չկան։ Նախարարը հիշեց տնային դայակների` բավական լայն տարածում ստացած ինստիտուտը, որոնց առկայության մասին գիտեն բոլորը, բայց գրանցված դայակներ գրեթե չկան։
Հայաստանում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ–ում