Ադրբեջանցին պղծել է հայկական շիրիմը. «Le Figaro»–ի փոխտնօրենը տեսանյութ է հրապարակել

Խաչքար
Ադրբեջանցի զինծառայողը, նայելով տեսախցիկին, ոտքով կոտրել է գերեզմանաքարի վրա կանգնեցված խաչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ֆրանսիական հայտնի «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է ադրբեջանցի զինծառայողն անարգում հայկական շիրիմը։
Զինծառայողը, նայելով տեսախցիկին, ոտքով կոտրում է գերեզմանաքարի վրա կանգնեցված խաչը։
«Ադրբեջանցիները չեն հարգում ո՛չ կենդանի, ո՛չ մահացած հայերին․ երեկ` Նախիջևանում, այսօր՝ Արցախում, վաղը՝ Հայաստանում։ Ալիևի գլխավորությամբ նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրա հավատը, պատմությունը, ժառանգությունը, ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- տեսանյութին կից գրել է Բուիսոնը։
Ի դեպ, տեղանքը տեսանյութով դժվար է տեղորոշել։
Հիշեցնենք` սա ադրբեջանցիների կողմից բարբարոսության առաջին դեպքը չէ։ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո նրանք պղծել են Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին, գետնին հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ավերել Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Կանաչ ժամը։
Ադրբեջանցիները հերթական եկեղեցին են պղծել. տեսանյութում Մատաղիսի եկեղեցին է
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շուրջ 4 000 հայկական մշակութային արժեք ներ կան։
Ադրբեջանական տարատեսակ անուններով պղծվել են եկեղեցու արտաքին պարսպի պատերը։