«7 արկերից 2-ն ընկան ոտքերիս մոտ». Ռոգոզինը՝ վիրավորվելու հանգամանքների մասին

Գնդակոծման պահին «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն արդեն մոտ երեք ամիս գտնվում էր Դոնբասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրեն, «Ցարական գայլեր» («Царские волки») գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել Դոնեցկում հյուրանոցի գնդակոծության մասին, որի ժամանակ ինքը վիրավորում է ստացել։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների արձակած յոթ արկերից երկուսն ընկել են իր ոտքերի մոտ, բայց չեն պայթել:
Ուկրաինայի դաշնակիցները զենքի նոր մատակարարումներ կիրականացնեն. Պենտագոնի ղեկավար
Դոնեցկում գտնվող հյուրանոցը, որտեղ բնակվում էին «Ցարական գայլեր» ռազմատեխնիկական խորհրդականների խումբը և այն ղեկավարող Ռոգոզինը, 2022–ի դեկտեմբերի 21-ին ուկրաինական զորքերի գնդակոծության տակ է հայտնվել։ Հարվածները հասցվել են բարձր ճշգրտության զինամթերքով: Ռոգոզինը վիրավորվել է արկի բեկորից և կոնտուզիա ստացել։
«155–միլիմետրանոց բարձր ճշգրտության արկի 7 հարվածը, երկուսը՝ վեցերորդն ու յոթերորդը, որոնք փաստացի իմ ոտքերի մոտ ընկան, երջանիկ պատահականությամբ չպայթեցին»,-ասել է Ռոգոզինը։
Գիտատեխնիկական կենտրոնի ղեկավարը պատմել է, որ գնդակոծության պահին արդեն մոտ 3 ամիս Դոնբասում էր գտնվում, միայն կարճ գործուղումներով մեկնում էր Մոսկվա և այլ քաղաքներ` այն ձեռնարկություններ, որոնց հետ համագործակցում են «Ցարական գայլերը»։
Այդ օրը «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն անցկացրել է Մարյինկայի մոտակայքում գտնվող զինափորձարանում, որտեղ մասնակցել է ԲԱՐՍ-11 ջոկատի կամավորական-դիպուկահարների նախապատրաստմանը։ Երեկոյան, Ռոգոզինի խոսքով, ինքը վերադարձել է հյուրանոց և հասցրել է միայն թողնել իրերը, հագուստը փոխել և իջնել ներքև, այնուհետև սկսվել է գնդակոծությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 332-րդ օրը։