ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Նովայա Կախովկայի հիվանդանոցի շենքը վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Խերսոնի շրջանի առողջապահության նախարարության պաշտոնական Telegram ալիքը։
«Նովոկախովյան կենտրոնական քաղաքային հիվանդանոցի շենքում պատուհանները կոտրվել են, ընդունարանի մոտ փոս է առաջացել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 331-րդ օրը։