ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուս զինվորականները հարձակողական գործողություններ են իրականացրել Զապորոժիեի ուղղությամբ և այնտեղ շահեկան դիրքեր ու սահմաններ են զբաղեցրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական նախարարությունը։
Նշվում է, որ մեկ օրում այդ ուղղությամբ ոչնչացվել են մինչև 85 ուկրաինացի զինծառայողներ, մեկ հետևակի մարտական մեքենա, երկու մարտական զրահապատ մեքենա, մեկ պիկապ, երկու Դ-20 հաուբից՝ Զապորոժիեի մարզի Ստեպնոգորսկ և ԴԺՀ-ի Պրեչիստովկա բնակավայրերի շրջաններում:
Ոչնչացվել են նաև մեկ Դ-30 հաուբից և ուկրաինացի զինվորականների հրետանային զինամթերքի պահեստը Զապորոժիեի մարզի Մալինովկայի շրջանում։ Բացի այդ, Խերսոնի ուղղությամբ ոչնչացվել է ամերիկյան AN/TPQ-36 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանը։
ՌԴ ՊՆ-ի ամփոփագրում հաղորդվում է նաև, որ ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են ուկրաինական զորքերի 128-րդ լեռնագրոհային բրիգադի կառավարման կետը Զապորոժիեի շրջանում, ինչպես նաև կենդանի ուժ և տեխնիկա՝ 119 շրջաններում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 331-րդ օրը։