ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսի մոտ՝ Մոնտերեյ զբոսայգում հրաձգություն է տեղի ունեցել ։ Ըստ ԶԼՄ-ների՝ առնվազն տասը մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։
Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը կրակ է բացել այն պահին, երբ Մոնտերեյ զբոսայգում նշում էին չինական Նոր տարին։ Սկզբում տեղի բնակիչները կրակոցները շփոթել են հրավառության հետ։ Հարձակվողը կարողացել է փախչել և դեռ ազատության մեջ է։
Նրա արարքի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։