Կարեն Խաչանովն առաջին անգամ անցել է Australian Open-ի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադային. Արխիվային լուսանկար
Խաչանովը ճապոնացի մրցակցին հաղթել է` կորտում անցկացնելով 1 ժամ 58 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում անցել է Ավստրալիայի առաջնության (Australian Open) քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում Խաչանովը ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային հաղթել է 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե։
Իր կարիերայի ընթացքում Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս Australian Open-ի քառորդ եզրափակիչ։ Այնտեղ նրա մրցակիցը կլինի Հուբերտ Հուրկաչ(Լեհաստան)-Սեբաստիան Կորդա(ԱՄՆ) զույգի հաղթողը։

Australian Open-ը մեծ սաղավարտի առաջին մրցաշարն է այս սեզոնում, այն կավարտվի հունվարի 29-ին։