ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետությունը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ ընդհանուր շուկային և յուանով առևտրի հնարավորություններին հասանելիություն ստանալու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ-ում ՀԱՀ դեսպան Մզուվուկիլե Մակետուկան։
«Դեսպանատունը շուտով կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցություններին գյուղատնտեսության թեմայով, ՀԱՀ-ի և ԵՏՀ-ի համագործակցության վերաբերյալ։ Մենք ուրախ կլինենք նման գործընկերության համար»,- ասել է նա։
Դեսպանը պարզաբանել է, որ խոսքն ընդհանուր շուկաներ հնարավոր հասանելիության մասին է։
«Նախ՝ գործընկերություն, շուկաների հասանելիություն: Մենք խոսում ենք յուանով շուկաների մասին», - նշել է դեսպանը՝ հավելելով, որ հետագայում գործընկերությունը կարող է դուրս գալ Աֆրիկայի հարավի զարգացման միության, ինչպես նաև Աֆրո-միության մակարդակ։
Ավելի վաղ ՀԱՀ ԱԳ նախարար Նալեդի Պանդորը հայտարարել էր, որ միջազգային հաշվարկներում դոլարի գերիշխանությունը ձեռնտու չէ աղքատ երկրներին: BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) մաս կազմող պետությունները հնարավորություններ են փնտրում դրամական փոխանակման ավելի արդար համակարգ մշակելու համար: