ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Զապորոժիեի ուղղությամբ հարձակողական գործողությունների արդյունքում ավելի շահավետ դիրքեր ու սահմաններ են զբաղեցվել։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 30 գրոհայինի, երկու մարտական զրահապատ մեքենա, երկու պիկապ, «Ակացիա» ինքնագնաց հաուբից, ինչպես նաև «Դ-20» հաուբից:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 330-րդ օրը։