ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները հունվարի 23-ից 26-ը Նյու Դելիում կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին։ Նրանք մեկնել են Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով։ Ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։