Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն

Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի շախմատի տղամարդկանց 2023 թվականի առաջնության չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը:
Սամվել Տեր-Սահակյանը, հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին, դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր:
Տղամարդկանց 2023թ. առաջնությունում երկրորդ տեղը գրավեց Մանուէլ Պետրոսյանը, իսկ երրորդ տեղը` Տիգրան Հարությունյանը:
Ի դեպ, Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:
Հիշեցնենք, որ շախմատի կանանց 78-րդ առաջնության չեմպիոն դարձավ Մարիա Գևորգյանը: