ՌԴ ՆԳՆ–ն հետախուզում է հայտարարել պետական տիեզերական կենտրոնի նախկին ղեկավարի նկատմամբ

Արբիտրաժային գործերի քարտարանի համաձայն` ՌԴ ՊՆ–ն Մոսկվայի դատարան ընդհանուր ավելի քան 1 մլրդ ռուբլու մասով երկու հայց է ներկայացրել ընդդեմ Խրունիչևի կենտրոնի, որտեղ արտադրվում են «Պրոտոն» և «Անգարա» հրթիռները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարիSputnik. ՌԴ ՆԳՆ–ն քրեական պատասխանատվության ենթարկելու համար հետախուզում է Մ.Վ. Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտաարտադրական կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կալինովսկուն։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության հետախուզական բազայից։
Հետապնդման պատճառները չեն նշվում։
Կալինովսկին 2014-2017 թվականներին զբաղեցրել է Մ.Վ. Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտաարտադրական կենտրոնի (Խրունիչևի կենտրոն) գլխավոր տնօրենի պաշտոնը։
ՌԴ ԱԴԾ–ն Կուրսկում ուկրաինական հետախուզության գործակալի է ձերբակալել
Արբիտրաժային գործերի քարտարանի համաձայն` ՌԴ ՊՆ–ն Մոսկվայի դատարան ընդհանուր ավելի քան 1 մլրդ ռուբլու երկու հայց է ներկայացրել ընդդեմ Խրունիչևի կենտրոնի, որտեղ արտադրվում են «Պրոտոն» և «Անգարա» հրթիռները։ Ավելի քան 636 մլն և շուրջ 390 մլն ռուբլու երկու հայցերն էլ դատարանը ստացել է 2022 թվականի դեկտեբերին։ Դատարանի նյութերում հայցի պահանջի հիմքերը չեն ներկայացվել։
Խրունիչևի կենտրոնը պաշտպանական գերատեսչության հետ մի քանի պայմանագիր է ունեցել։ Այսպես, հայտնում էին, որ ձեռնարկությունը ՊՆ–ի հետ պայմանագրով պետք է «Անգարա-Ա5» 6 հրթիռ պատրաստեր փորձարկումների համար, ինչպես նաև «Անգարա-Ա5» սերիական 4 հրթիռ` պատվիրատուին 2022-2024 թվականներին մատակարարելու համար։
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին առանձին հետախուզական ծառայություն ստեղծելու դեպքում․ Նարիշկին
Մարտին Խրունիչևի կենտրոնը հայտնել էր, որ սկսել է մշակել «Ռոկոտ–Մ» թեթև դասի հրթիռների արդիականացված տարբերակի համար նախագծային փաստաթղթաբանությունը։ Միևնույն ժամանակ ՊՆ–ում պարզաբանել են, որ «Ռոկոտի» արդիականացումն իրականացվում է պաշտպանական պետպատվերի շրջանակում` ռազմական արբանյակների հետագա արձակումների համար։