Մարիա Գևորգյանը հերթական անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն

Գևորգյանը 9 հնարավորից հավաքել է 7 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության 2023 թվականի չեմպիոն է դարձել Մարիա Գևորգյանը:
Առաջնության վերջին` 9-րդ տուրում, Մարիա Գևորգյանը մրցել է Նվարդ Հայրապետյանի հետ` հաղթելով նրան։
Մարիա Գևորգյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղում է
Գևորգյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր` դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք, որ Գևորգյանը 5-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: