ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Մեր նշաձողն է` աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել պետական ու հանրային ծառայությունները և ընդհանրապես պետությունը։ Կոտայքի մարզում պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։
Մինչև ելույթը Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինվորների հիշատակը։
«Պետք է որպես օրինակ հետևենք 3-10 մլն երկրների օրինակին, որոնք դասվում են աշխարհի ամենազարգացած երկրների շարքը։ Այստեղ եկել եմ Արագածոտնից և քանդված ճանապարհներ չեմ տեսել, սակայն անընդհատ մի պրոբլեմ եմ տեսել, որն արդեն 5 տարի է, ինչ չեմ կարողանում լուծել։ Մայրուղով երթևեկող մարդիկ մայրուղուց կամուրջ անցնելիս պետք է ծուլ լինեն (պոկվեն տեղից,–խմբ.).անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` դա շատ վատ է, քանի որ պետք է առաջնորդվեն ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով։
Փաշինյանը նշեց` եթե բոլորն օրենքի առաջ հավասար չլինեն, դա կնշանակի, որ ՀՀ-ում կան առաջին, երկրորդ և երրորդ «սորտերի» մարդիկ։ Նա վստահեցրեց` ՀՀ–ում չկա քաղաքացիների սորտավորում, բոլորը հավասար են օրենքի առաջ։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր նաև Արագածոտնի մարզ, որտեղ նույնպես տրվել է պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը: