ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. 36-ամյա մի տղամարդ է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ–ում ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին,ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը, որի դին հայտնաբերվել է լոգարանում կախված, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ․-ն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։