Ճանապարհային ոստիկաններ են ձերբակալվել 5-20 հազար դրամ կաշառք վերցնելու համար

Ճանապարհային ոստիկանության տեսուչները ձերբակալվել են։ Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ հանցագործություն իրականացնողների ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ճանապարհային ոստիկանության 3 տեսուչ ձերբակալվել է խախտումների դիմաց արձանագրություններ չկազմելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակակոռուպցոն կոմիտեի լրատվական բաժինը։
Մասնավորապես նշվում է, որ տեսուչներ Ն. Թ.-ն, Ռ. Ն.-ն և Գ. Ե.-ն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված երկու տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 5000-20000 ՀՀ դրամ գումար:
«Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ»,- նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
ՃՈ տեսուչները ձերբակալվել են։
Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ. նրանց թվում են ՍԱՏՄ աշխատակիցներ