Սերբիայում ոսկու մեծ հանքավայր է հայտնաբերվել

Ոսկու հանքաքար. Արխիվային լուսանկար
Հայտնաբերվել են զգալի պաշարներ, որոնք հետագայում կարող են լուրջ նշանակություն ունենալ Սերբիայի տնտեսության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սերբիայի Ժագուբիցա մունիցիպալիտետում ոսկու մեծ հանքավայր են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է RTS-ը՝ հղում անելով երկրի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչին։
Նախարարի խոսքով՝ զգալի պաշարներ են հայտնաբերվել, ինչը հեռանկարում կարող է լուրջ նշանակություն ունենալ Սերբիայի տնտեսության, հատկապես երկրի արևելյան հատվածների համար: Ջեդովիչը, սակայն, հայտնել է, որ նախնական դրական եզրակացությունները դեռ լրացուցիչ հետազոտություններ են պահանջում` դրանք հաստատելու համար։ Աշխատանքի ներկայիս արդյունքները դեռ հանքի բացում չեն նշանակում։
Նախարարույթւոնից պարզաբանել են, որ գտածոն լրացուցիչ նշանակություն է տալիս այդ շրջանում արդեն հայտնաբերված հանքավայրերին, որոնք մշակվում են կանադական Dundee Precious Metals INC ընկերության կողմից: Ձեռնարկությունն արդեն զբաղվում է մեկ այլ ոսկու նախագծով՝ դրա անմիջական հարևանությամբ։