ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, ում կասկածում են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, բանտարկվել է։ Այս մասին Marca–ին հղում անելով` հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ կինը, ում անունը չի հրապարակվում, հունվարի 2-ին 39-ամյա պաշտպանի նկատմամբ ոստիկանություն դիմում էր ներկայացրել` մեղադրելով նրան սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ։ Կնոջ խոսքով` միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում։ Ֆուտբոլիստն իրեն մեղավոր չի ճանաչում։
Այսօր Բարսելոնայի առաջին ատյանի դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունն ու Ալվեսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը` մերժելով ազատ արձակել գրավի դիմաց։
Ալվեսը պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա 46 «հաղթավար» ունի՝ «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի վեցակի չեմպիոն է, Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի քառակի հաղթող, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։
Ալվեսը խաղացել է նաև իսպանական «Սևիլյայի», իտալական «Յուվենտուսի», ֆրանսիական «Պարի Սեն–Ժերմենի» և բրազիլական «Բայա» և «Սան–Պաուլու» թիմերի կազմում։