ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
«Ուսումնասիրության մեջ անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող վերահսկողական միջոցառումներն ու քայլերը:
Կառավարության ղեկավարը կարևորել է այս ոլորտում ռազմավարության մշակումը և հանձնարարել սկսել այդ ուղղությամբ աշխատանքները: