Նախկին փոխոստիկանապետը կզբաղեցնի ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Արա Ֆիդանյան. Արխիվային լուսանկար
Արա Ֆիդանյանին փոխոստիկանապետ էր նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը։ Այս մասին տեղեկանում ենք նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության հրապարակած հայտարարությունից։
Պաշտոնը զբաղեցնու համար համար 11 քաղաքացի էր դիմել։
Հիշեցնենք, որ Արա Ֆիդանյանին փոխոստիկանապետ էր նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։
Հավելենք, որ ներքին գործերի նախարարությունը սկսել է գործել 2023 թվականից։ Այն լուծարվել էր 2002 թ.–ին։