Լավրովը ԿԽՄԿ–ի ղեկավարի հետ քննարկել է Դոնբասում կոմիտեի աշխատանքի հեռանկարները

ՌԴ ԱԳՆ շենքը. Արխիվային լուսանկար
Լավրովը շեշտը դրել է ՌԴ գերեվարված զինվորականների նկատմամբ Կիևի կողմից իրականացրած խոշտանգումների դեպքերի և այլ հանցագործությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Միրյանա Սպոլյարիչ Էգգերը բանակցությունների ընթացքում քննարկել են Դոնբասում կոմիտեի աշխատանքի հեռանկարները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ կոմիտեն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներում անաչառություն կդրսևորի։
«Զրույցի ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի մարդասիրական կողմին։ Ռուսական կողմը հույս ունի, որ կոմիտեն այս համատեքստում իր գործունեության մեջ հիմնվելու է անաչառության սկզբունքների և իր բացառիկ մանդատի վրա։ Այս առումով քննարկվել են Դոնբասի հանրապետություններում կոմիտեի աշխատանքի օպտիմալ պայմաններն ու հեռանկարները», – ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Հանդիպման ընթացքում Լավրովը շեշտը դրել է ՌԴ գերեվարված զինվորականների նկատմամբ Կիևի կողմից իրականացրած խոշտանգումների դեպքերի և այլ հանցագործությունների վրա։