ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Կիևյան կամրջի երթևեկությունն այս գիշեր փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հունվարի 13-ից սկսել են ապամոնտաժել նաև ՀՀ գլխավոր տոնածառը և Հանրապետության հրապարակում տեղադրված դեկորացիաները։ Արդեն իսկ հանել են նաև կառավարության շենքին ամրացված լույսերը։ Աշխատանքները դեռ շարունակվում են։