Էլ Միրադորը մայաների ամենամեծ և ամենակարևոր մայրաքաղաքն է, որըհայտնաբերվել է 20-րդ դարի 1930-ական թվականներին Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանին` անանցանելի ջունգլիներում։
Ջունգլիների վրայով թռիչքների ժամանակ օդաչուները հսկայական անտառի մեջ միայնակ բլուրներ էին տեսել, որոնք մայաների մշակույթի նախկին քաղաքների հիմնական բուրգերն են:
Այսօր տասնյակ նման բուրգեր կան, որոնք դեռ չեն պեղվել և չեն ուսումնասիրվել հսկայական տարածքում, որը կոչվում է Reserva de Biosfera Maya` մայաների կենսոլորտային արգելոց: