ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 23-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, տեղեկանում ենք կազմակերպության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հանդիպման օրակարգի մասին հայտարարության մեջ չի նշվում։ Ի դեպ, Ստոլտենբերգն ու Միրզոյանը հանդիպումից հետո ասուլիսով հանդես չեն գա։
Հիշեցնենք` 2022-ի սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ստոլտենբերգը կարևորել էր տարածաշրջանային խնդիրները բանակցային եղանակով կարգավորելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ։