ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ–ն «անդրազգային հանցավոր կազմակերպություն» կճանաչի ու պատժամիջոցներ կկիրառի «Վագներ» խմբի նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ամերիկացի չինովնիկի, որը ցանկացել է չբացահայտել անունը, հայտնել էր, որ ԱՄՆ–ն հաջորդ շաբաթ «Վագներ» խմբի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն հաջորդ շաբաթ պատժամիջոցներ կկիրառի խմբի և «մի շարք մայրցամաքներում աջակցող ցանցերի» նկատմամբ։