ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողն Արարատի մարզի Սուրենավան համայնքից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավար Անի Վարդազարյանը հայտնեց` զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ վիրավորում ստացածը պայմանագրային զինծառայող է։
«Զինծառայողը վիրավորում է ստացել ոտքի շրջանում` աճուկային հատվածում։ Նրա վիճակը բավարար է»,–ասաց համայնքի ղեկավարը։
Միաժամանակ Արարատի ԲԿ–ից էլ հայտնեցին, որ զինծառայողին իրենց մոտ վիրահատել են, վիճակը միջին ծանրության է։ Նրան տեղափոխել են Երևան։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն։